Այսօր: Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 343
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 3952
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հոկտեմբերի 2025 թվականի N 3952

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՐՄԻՐ ԲԱՆԱԿԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 5/25 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑԸ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱԾԿԸ, ՊԱՐԻՍՊԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն և 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն, իրավահարաբերության պահին գործող 2007 թվականի օգոստոսի 09-ի N 1036-Ն որոշումների և Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն, դեկտեմբերի 24-ի N 203-Ն, 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն և մայիսի 22-ի N 96-Ա որոշումների, հաշվի առնելով Էդիկ Մեժունցի լիազորած անձ Վարուժան Մեժունցի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 23-ի N Ք-303) և համաձայնությունը.
1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2025 թվականի մայիսի 08-ի N 08052025-07-0211 վկայական) Աբովյան քաղաքի Կարմիր բանակի փողոցի թիվ 5/25 հասցեում գտնվող բնակելի տունը՝ 79.0 քառակուսի մետր արտաքին և 59.03 քառակուսի մետր ներքին մակերեսով, սանհանգույցը՝ 2.9 քառակուսի մետր արտաքին և 1.95 քառակուսի մետր ներքին մակերեսով, օժանդակ շինությունը՝ 16.7 քառակուսի մետր արտաքին և 11.0 քառակուսի մետր ներքին մակերեսով, ծածկը՝ 10.67 քառակուսի մետր մակերեսով, պարիսպը՝ 0.33 քառակուսի մետր մակերեսով և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված 402.9 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցներն իրականացրած Էդիկ Ռազմիկի Մեժունցին:
2. Ընդունել ի գիտություն, որ`
1) շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունները, համաձայն համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի, կառուցված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.
3) շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.
1) բնակելի տան և պարսպի 1 քառակուսի մետրի համար`  5 907 (հինգ հազար ինը հարյուր յոթ) դրամ, օժանդակ շինության, սանհանգույցի և ծածկի 1 քառակուսի մետրի համար՝ 3 938 (երեք հազար ինը հարյուր երեսունութ) դրամ (տարածագնահատման 11-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.1969).
2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 4 441.8 (չորս հազար չորս հարյուր քառասունմեկ ամբողջ ութ) դրամ:
4. Էդիկ Մեժունցը պարտավոր է վճարել.
1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին՝ 587 807 (հինգ հարյուր ութսունյոթ հազար ութ հարյուր յոթ) դրամ` շինությունների գինը.
2) համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին` 1 789 602 (մեկ միլիոն յոթ հարյուր ութսունինը հազար վեց հարյուր երկու) դրամ` հողամասի գինը.
3) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին ծառայության վճարներ` 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` օրինականացված ինքնակամ կառույցների օտարման համար, 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման համար:
5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Էդիկ Մեժունցի կողմից:
6. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 8

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner