|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 հոկտեմբերի 2025 թվականի N 4143 |
ՀՈՂԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հողային օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի, Քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 102-րդ հոդվածի 3.2 մասի, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագիրը (գրանցված 2025 թվականի փետրվարի 12-ին ՀՀ «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում N 946) և հաշվի առնելով Հրաչյա Ասատրյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 21-ի N Ք-3364). 1. Կոտայքի մարզի Կաթնաղբյուր համայնքի և Վարսեն Ասատրյանի միջև 2006 թվականի մարտի 02-ին կնքված հողի մրցութային վարձակալության պայմանագրում (գրանցված ՀՀ Կոտայք նոտարական տարածքի նոտարի սեղանամատյանում N 966) «Վարսեն Ասատրյան» բառերը փոխարինել «Հրաչյա Ասատրյան» բառերով՝ իրենց բոլոր հոլովաձևերով։ 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Հրաչյա Ասատրյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հրաչյա Ասատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|