Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման, հաշվի առնելով 2024 թվականի դեկտեմբերի 11-ին կայացած հանրային քննարկման արդյունքները, հիմք ընդունելով «ԲԻԳՍՏՕՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի գրությունը (մուտք՝ 2024 թվականի նոյեմբերի 8-ի N Տ-2232), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Տալ նախնական համաձայնություն «ԲԻԳՍՏՕՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս բնակավայրի վարչական տարածքում 2,8 հա մակերեսով տեղամասում երկրաբանական հետախուզական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |