|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 հոկտեմբերի 2025 թվականի N 4214 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 03-Ի N 2956 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ N 417 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հիմք ընդունելով «ԱՐՏՎԻՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ» անհատ ձեռնակատիրոջ կողմից 2025 թվականի սեպտեմբերի 25-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2023թ սեպտեմբերի 13-ի N 13092023-07-0115 վկայականը, հաշվի առնելով Անահիտ Նալբանդյանի լիազորած անձ Արտվին Մարգարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 16-ի N Ք-6821). 1. Համաձայնեցնել Աբովյան համայնքի ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 03-ի «Գոհար Պողոսյանին շինարարության և քանդման թույլտվություն տալու մասին» N 2956 որոշմամբ հաստատված N 417 շինարարության թույլտվությամբ սահմանված նախագծային փաստաթղթերում կատարված փոփոխությունը և Անահիտ Նալբանդյանին տալ շինարարության թույլտվություն: 2. Անահիտ Նալբանդյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 15 000 (տասնհինգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|