Այսօր: Հինգշաբթի, 23 Մայիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 305
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԱՐՈՒՍՅԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`         
1.
 Հաստատել Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 13-ի երրորդ նստաշրջանի հերթական առաջին նիստի հետևյալ օրակարգը. 
1) Աբովյան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները սահմանելու մասին.
2) Աբովյան համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին.       
3) Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները սահմանելու մասին.       
4) Աբովյան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին.    
5) Քաղաքային բնակավայր ընդգրկող Աբովյան համայնքում տնային կենդանիներ պահելու և հաշվառելու կարգը հաստատելու մասին.         
6)Աբովյան համայնքի ավագանու անդամ Վլադիմիր Առաքելյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին.       
7) Աբովյան համայնքի ավագանու անդամ Նորայր Միքայելյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին.       
8).Աբովյան համայնքի ավագանու անդամ Նազիկ Հարությունյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին.       
9) Աբովյան համայնքի ավագանու անդամ Էմիլ Հարությունյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին.       
10) Աբովյան համայնքի ավագանու անդամ Գոռ Գալստյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին.                 
11) Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքն անհատույց օգտագործման իրավունքով «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առեվտրային կազմակերպությանը տրամադրելու մասին.        
12) Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 08-ի N 06-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.  
13) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 85/2 հասցեում գտնվող հողամասը Ռաչիկ Եգորի Գորգյանին ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարելու մասին.
14) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող 07-043-0103-0069 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
15)
Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին.
16)
Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառուցված շինություններն օտարելու կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին.       
17)
Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՈՒՍՅԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner