Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 փետրվարի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԱՄՈՒՍ ԳՅՈՒՂԻ ՏԻԳՐԱՆԱՁՈՐԻ ԽՃՈՒՂՈՒ ԹԻՎ 4/11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ԶՈՒԳԱՐԱՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշումների, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 213-Ն, 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն, դեկտեմբերի 24-ի N 203-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշումների, Կոտայքի մարզպոտի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 01/03.1/09085 գրության, հաշվի առնելով Վահրամ Հովակիմյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 27-ի N Ք-362) և համաձայնությունը.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող (հիմք` 2021 թվականի հոկտեմբերի 14-ի N 14102021-07-0104 վկայական) Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղու թիվ 4/11 հասցեում գտնվող սպասարկման օբյեկտը՝ 20.14 քառակուսի մետր արտաքին և 19.13 քառակուսի մետր ներքին մակերեսներով, զուգարանը՝ 1.30 քառակուսի մետր արտաքին և 1.08 քառակուսի մետր ներքին մակերեսներով և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված 261.8 քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցներն իրականացրած Վահրամ Սերյոժայի Հովակիմյանին:
2. Ընդունել ի գիտություն, որ`
1) շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունները, համաձայն համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի, կառուցված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.
3) շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.
1) շինությունների 1 քառակուսի մետրի համար` 15 057 (տասնհինգ հազար հիսունյոթ) դրամ, (տարածագնահատման 14-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.1673).
2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 2 887.5 (երկու հազար ութ հարյուր ութսունյոթ ամբողջ հինգ) դրամ, իսկ սահմանված չափից ավելի հողատարածքի 1 քառակուսի մետրի արժեքը կազմում է 8 662.5 (ութ հազար վեց հարյուր վաթսուներկու ամբողջ հինգ):
4. Վահրամ Հովակիմյանը պարտավոր է վճարել.
1) Աբովյանի համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին՝ 322 823 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր քսաներեք) դրամ` շինությունների գինը.
2) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին` 2 020 211 (երկու միլիոն քսան հազար երկու հարյուր տասնմեկ) դրամ` հողամասի գինը.
3) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին` 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար, 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար:
5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Վահրամ Հովակիմյանի կողմից:
6. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վահրամ Հովակիմյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արամ Վիրաբյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner