Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հիմք ընդունելով Հայաստանի հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի մարտի 07-ի N Կ-07032025-07-0182 որոշումը, հաշվի առնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի պաշտոնակատարի զեկուցագիրը (մուտք՝ 2025 թվականի մարտի 11-ի N Ք-1516). 1. Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 20-ի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի հատակագծերը հաստատելու և հասցեներ տրամադրելու մասին» N 519 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝ 1) որոշման վերնագրում «ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառից հետո լրացնել «, 07-002-0039-0003 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻՑ 1200.0 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ» բառերով. 2) որոշման նախաբանում «55-րդ կետերի,» բառերից հետո լրացնել «2007 թվականի օգոստոսի 09-ի N 1036-Ն որոշման» բառերով. 3) որոշման 1-ին կետից հետո լրացնել նոր` 1.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ «1.1. Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում գտնվող 07-002-0039-0003 կադաստրային ծածկագրից 1200.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակություն բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված որպես ընդհանուր օգտագործման հողամաս:»։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |