Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով Վարդան Շամիրյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 04-ի N Ք-7263). 1. Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի թիվ 6 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակին (հիմք՝ 2024 թվականի սեպտեմբերի 24-ի սեփականության իրավունքի վկայագիր՝ գրանցված Հայաստանի Հանրապետության «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում N 8557) տրամադրել հասցե` համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Հանրապետության պողոտա, 6/1: 2. Վարդան Շամիրյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարդան Շամիրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |