|
ՆԱԽԱԳԻԾ
|
21 մարտի 2025 թ. |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՏՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հաշվի առնելով Աբովյան համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մարտի 19-ի N Պ-665). 1. Աբովյան համայնքին Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2024 թվականի հուլիսի 04-ի N 3122 որոշմամբ տրված N 399 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգել՝ մինչև 2025 թվականի հունիսի 04-ը: 2. Աբովյան համայնքը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 45 000 (քառասունհինգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Արամ Վիրաբյան |
|
|
|