Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հիմք ընդունելով «ԴԱՎԻԹ ՊԱՊԻԿՅԱՆ ԳԱԳԻԿԻ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի սեպտեմբերի 10-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը, հաշվի առնելով Մաքրուհի Նիկսալյանի լիազորած անձ Տիգրան Դանիելյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 17-ի N Ք-7577). 1. Համաձայնեցնել Աբովյան համայնքի ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 24-ի «Մաքրուհի Նիկսալյանին շինարարության թույլտվություն տալու մասին» N 3230 որոշմամբ հաստատված N 465 շինարարության թույլտվությամբ սահմանված նախագծային փաստաթղթերում կատարված փոփոխությունը և Մաքրուհի Նիկսալյանին տալ շինարարության թույլտվություն: 2. Մաքրուհի Նիկսալյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 15 000 (տասնհինգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |