Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Մայրամ Գրիգորյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 29-ի N Ք-7176). 1. Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղում գտնվող անշարժ գույքին (հիմք 2025 թվականի հոկտեմբերի 17-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված Հայաստանի Հանրապետության «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում՝ N 7227) տրամադրել հասցե` համայնք Աբովյան, գյուղ Վերին Պտղնի, 2-րդ փողոց, 26: 2. Մայրամ Գրիգորյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մայրամ Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |