Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Գարիկ Աթանեսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 30-ի N Ք-465). 1. Գարիկ Աթանեսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի մարտի 14-ի N 14032023-07-0155 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Խ. Աբովյան թաղամասի 10-րդ փողոցի 1-ին փակուղի թիվ 6/1 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանված մասերին՝ «ԿԻՄ ՎԱՀԱՆՅԱՆ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2024 թվականի դեկտեմբերի 19-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 500.0 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Խ. Աբովյան թաղամասի 10-րդ փողոց, 1-ին փակուղի, 5/1, 912.97 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Խ. Աբովյան թաղամասի 10-րդ փողոց, 1-ին փակուղի, 5/2։ 2. Գարիկ Աթանեսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ` հասցեների տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գարիկ Աթանեսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |