Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 591
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 509
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 փետրվարի 2025 թվականի N 509

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 2446 ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 854 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի  13-րդ հոդվածի 6-րդ մասի, 33-րդ, 34-րդ և 38.1-րդ հոդվածների, հաշվի առնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2024 թվականի մայիսի 23-ի N Ք-3758) և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի մայիսի 23-ի N 2446 որոշման մեջ տեղի է ունեցել վրիպակ.  
1. Չեղյալ ճանաչել Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի մայիսի 23-ի «Աբովյան համայնքի  ղեկավարի 2022 թվականի ապրիլի 22-ի N 854 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 2446 որոշումը։
2. Աբովյան համայնքի ղեկավարի 2022 թվականի ապրիլի 22-ի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի աճուրդների կազմակերպման նպատակով աճուրդային հանձնաժողով ստեղծելու մասին» N 854 որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.    
1) հանել 7-րդ ենթակետը.
2) 8-րդ ենթակետում «անդամ» բառից հետո լրացնել «՝ արձանագրող» բառով։ 
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից և տարածվում է 2024 թվականի մայիսի 23-ից առաջացած իրավահարաբերությունների վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 58

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner