Այսօր: Ուրբաթ, 7 Հոկտեմբերի 2022թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 210
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և հաշվի առնելով Համլետ Սուքիասյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի հունիսի 8-ի N Ք-2634), Աբովյան համայնքի ավագանին որոշում է՝
1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2021 թվականի ապրիլի 2-ի N 02042021-07-0034 վկայական), Արամուս գյուղի Կենտրոնական փողոց թիվ 16/2 հասցեում գտնվող անշարժ գույքի 3-րդ հարկից Համլետ Սուքիասյանին սպորտային գործունեություն իրականացնելու նպատկով՝ վարձակալության իրավունքով տրամադրել 300 քառակուսի մետր  տարածք (հատակագիծը կցվում է)։  
2. Պայմանագիրը  կնքել 5 (հինգ) տարի ժամկետով։
3. Գույքի վարձակալության մեկ  ամսվա վարձավճարի չափ սահմանել 60000 (վաթսուն) հազար ՀՀ դրամ՝ հիմք ընդունելով «ՎԱՐՄՈՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի 25.07.2022 թվականի թիվ «239-01/Վ-022» մասնագիտական եզրակացությունը։
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ պայմանագիր կնքելու, դրանում փոփոխություն կատարելու և լուծելու մասին որոշումներն ընդունում է Աբովյան համայնքի ղեկավարը։
5. Սույն որոշումն ուժի  մեջ է մտնում որոշման ընդունման մասին հրապարակման օրվան հաջորդող օրվանից։  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner