Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 02-ի N 88 որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն և 2025 թվականի օգոստոսի 22-ի N 128-Ա որոշումների, հիմք ընդունելով «ՍԵՅՍՄԱՆԱԽԱԳԻԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025 թվականի սեպտեմբերի 12-ի տեղեկանքը և «ԱՎԱՆԳԱՐԴ ԻՆՎԵՍԹ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 09-ի N Տ-2287). 1. Թույլատրել փոփոխելու «ԱՎԱՆԳԱՐԴ ԻՆՎԵՍԹ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող (հիմք՝ 2022 թվականի նոյեմբերի 17-ի N 17112022-07-0122 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Արզնու խճուղու 44 հասցեում 07-002-0131-0059 կադաստրային ծածկագրով հողամասի վրա գտնվող 6331,2 քառակուսի մետր արտաքին, 5281,7 քառակուսի մետր ներքին մակերեսներով միկրոբիոլոգիայի ինստիտուտի, 1973,06 քառակուսի մետր արտաքին, 1759,14 քառակուսի մետր ներքին մակերեսներով վարչական շենքի, 7639,2 քառակուսի մետր արտաքին, 6333,75 քառակուսի մետր ներքին մակերեսներով լաբորատոր մասնաշենքի, 554,82 քառակուսի մետր արտաքին, 510,5 քառակուսի մետր ներքին մակերեսներով անգարի և 98,72 քառակուսի մետր արտաքին, 79,7 քառակուսի մետր ներքին մակերեսներով ջրավազանի գործառական նշանակությունը և առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի ու նախագծային փաստաթղթերի դրանք օգտագործել համապատասխանաբար որպես արտադրական նշանակության արտադրական տեղամաս, վարչական շենք, արտադրական տեղամաս, անգար և ջրավազան։ 2. «ԱՎԱՆԳԱՐԴ ԻՆՎԵՍԹ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 4 199 250 (չորս միլիոն հարյուր իննսունինը հազար երկու հարյուր հիսուն) դրամ` որպես շինությունների գործառական նշանակության փոփոխության ծառայության վճար։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |