Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հաշվի առնելով Տաթևիկ Մաթևոսյանի լիազորած անձ Կարեն Մաշուրյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 11-ի N Ք-7422). 1. Տաթևիկ Մաթևոսյանին Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի հուլիսի 19-ի N 2706 որոշմամբ տրված N 361 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգել՝ մինչև 2026 թվականի հուլիսի 19-ը: 2. Տաթևիկ Մաթևոսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 1 200000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) դրամ տեղական տուրքեր՝ շինարարության թույլտվության համար։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |