Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ և 22.1-ին կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 19-ի N 278 կարգադրությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակելի տունը, թոնրատունը, լողավազանը, պարիսպը (կառուցված՝ 1988 թվականին) կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Էդուարդ Մանգասարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 31-ի N Ք-5101). 1. Հասմիկ Գևորգյանին և Էդուարդ Մանգասարյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի ապրիլի 11-ի N 11042024-07-0186 վկայական) Աբովյան համայնքի Պտղնի գյուղի Պտղնի-3 այգետարածքի 2-րդ տեղամասի թիվ 43 հասցեում գտնվող 653.6 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 285.76 քառակուսի մետր արտաքին և 192.1 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տունը, 22.7 քառակուսի մետր արտաքին մակերեսով և 20.30 քառակուսի մետր ներքին մակերեսով թոնրատունը, 5.7 քառակուսի մետր արտաքին մակերեսով և 4.2 քառակուսի մետր ներքին մակերեսով լողավազանը և 6.7 քառակուսի մետր մակերեսով պարիսպը համարել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023SLN548): 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |