Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 110-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշումների, հիմք ընդունելով «Էլեն Հովհաննիսյան Լեռնիկի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2024 թվականի սեպտեմբերի 12-ի N Ք-6779). 1. «Էլեն Հովհաննիսյան Լեռնիկի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2024 թվականի սեպտեմբերի 01-ից մինչև դեկտեմբերի 31-ն ներառյալ ժամանակահատվածի համար Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Է.Ավագյան փողոցի թիվ 1/15/7 հասցեում (11.9 քառակուսի մետր մակերես) հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվություն (Թույլտվություն N կցվում է): 2. «Էլեն Հովհաննիսյան Լեռնիկի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201868 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 6 667 (վեց հազար վեց հարյուր վաթսունյոթ) դրամ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Էլեն Հովհաննիսյան Լեռնիկի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |