Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 02-ի N 88 որոշման, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 202-Ն որոշումների, հիմք ընդունելով Հայկ Գրիգորյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 17-ի N Ք-9068). 1. Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղում գտնվող, Հայկ Գրիգորյանին պատկանող (հիմք՝ 2024 թվականի սեպտեմբերի 20-ի N 23092024-07-0035 վկայական) 07-018-0069-0080 կադաստրային ծածկագրով 0.04001 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (վարելահողի) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս և տրամադրել հասցե՝ Աբովյան համայնք, գյուղ Բալահովիտ, 1-ին թաղամաս, 1/40: 2. Թույլատրել Հայկ Գրիգորյանին փոփոխելու սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի վրա գտնվող 23,6 քառակուսի մետր և 23,6 քառակուսի մետր մակերեսներով տնտեսական շինությունների գործառական նշանակությունները որպես բնակելի նշանակության տնտեսական շինություններ։ 3. Հայկ Գրիգորյանը պարտավոր է. 1) 0.04001 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխության համար Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 2 734 404 (երկու միլիոն յոթ հարյուր երեսունչորս հազար չորս հարյուր չորս) դրամ: 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 16 800 (տասնվեց հազար ութ հարյուր) դրամ` որպես շինությունների գործառական նշանակության փոփոխության ծառայության վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ որպես հասցեի տրամադրման ծառայության վճար։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայկ Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |