Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշման, հիմք ընդունելով «ԿՈՏԱՅՔՆԱԽԱԳԻԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի դեկտեմբերի 06-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը, հաշվի առնելով «ԹԱՈՒՆՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N Տ-2550). 1. Համաձայնեցնել Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի հուլիսի 31-ի ««ԹԱՈՒՆՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը շինարարության թույլտվություն տալու մասին» N 3631 որոշմամբ հաստատված N 486 նախագծային փաստաթղթերում կատարված փոփոխությունը և «ԹԱՈՒՆՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ շինարարության թույլտվություն: 2. «ԹԱՈՒՆՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 180 000 (հարյուր ութսուն հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԹԱՈՒՆՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |