Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 415
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԹԱՂԱՄԱՍԻ 7 ՇԵՆՔԻ ԹԻՎ 68 ԲՆԱԿԱՐԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայն­քի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 70-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2021 թվականի նոյեմբերի 11-ի թիվ «387Է-01/Վ-021» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 535 000 (հինգ հարյուր երեսունհինգ հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Նաիրա Գրիգորյանը տիրապետում է ՈՒսանողական թաղամասի 4/1/1 շենքի թիվ 118 բնակարանըհիմք ընդունելով Նաիրա Գրիգորյանի դիմումը  (մուտք՝  2021  թվականի  նոյեմբերի  11-ի  N Ք-3478),  Աբովյան  համայնքի  ավագանին  ո ր ո շ ու մ  է`
1. Համայնքային սեփականություն հանդիսացող (հիմք` 2021 թվականի նոյեմբերի 10-ի N 10112021-07-0036 վկայական) Աբովյան քաղաքի ՈՒսանողական թաղամասի 4/1/1 շենքի 35.7 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 118 բնակարանն ուղղակի վաճառքով՝ 535 000 (հինգ հարյուր երեսունհինգ հազար) դրամով օտարել Նաիրա Գրիգորյանին:
2. Նաիրա Գրիգորյանը պարտավոր է վճարել.
1)  համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 535 000 (հինգ հարյուր երեսունհինգ հազար) դրամ` բնակարանի գինը.
2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար:
3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Նաիրա Գրիգորյանի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նաիրա Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner