Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, հաշվի առնելով Ռոմիկ Ներսեսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 13-ի N Ք-109). 1. Ռոմիկ Ներսեսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2023 թվականի հոկտեմբերի 30-ի N 30102023-07-0118 և 2025 թվականի հունվարի 8-ի N 08012025-07-0004 վկայականներ) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Գառնու փողոցի թիվ 7/7 և թիվ 7/10 հասցեներում գտնվող անշարժ գույքերին՝ «ՔԱՂ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հունվարի 10-ին կազմված միավորման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել միասնական հասցե՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Գառնու փողոց, 7/7։ 2․ Սույն որոշման 1-ին կետում նշված միավորված հասցեում գտնվող 32․6 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման հողամաս: 3. Ռոմիկ Ներսեսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ և 8 260 (ութ հազար երկու հարյուր վաթսուն) դրամ համապատասխանաբար՝ հասցեի տրամադրման և հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայությունների վճարներ: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռոմիկ Ներսեսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |