Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հիմք ընդունելով «ԱՐՏՇԻՆՆԱԽ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի մայիսի 08-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը, հաշվի առնելով Լիդա Ղազարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 09-ի N Ք-4598). 1. Համաձայնեցնել Աբովյան համայնքի ղեկավարի 2023 թվականի նոյեմբերի 08-ի «Լիդա Ղազարյանին շինարարության թույլտվություն տալու մասին» N 4342 որոշմամբ հաստատված N 579 շինարարության թույլտվությամբ սահմանված նախագծային փաստաթղթերում կատարված փոփոխությունը և Լիդա Ղազարյանին տալ շինարարության թույլտվություն: 2. Լիդա Ղազարյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 15 000 (տասնհինգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լիդա Ղազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |