Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 110-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով «Հարություն Միքայելյան Սուրիկի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 19-ի N Ք-7620). 1. «Հարություն Միքայելյան Սուրիկի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 1/30/12 հասցեում գտնվող 165.4 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվություն (Թույլտվություն N կցվում է): 2. «Հարություն Միքայելյան Սուրիկի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201868 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 8 608 (ութ հազար վեց հարյուր ութ) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հարություն Միքայելյան Սուրիկի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |