Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 193-Ն որոշման, հաշվի առնելով Մանիշակ Պետրոսյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի նոյեմբերի 22-ի N Ք-7657). 1. Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող հողամասին (հիմք՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 01-ի ԿԴ/0934/02/23 գործով վճիռ) տրամադրել հասցե` համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Գ թաղամաս, 2-րդ փողոց, 51: 2. Մանիշակ Պետրոսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 5 000 (հինգ հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մանիշակ Պետրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |