Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 70-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2021 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ «387Դ-01/Վ-021» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 1 018 000 (մեկ միլիոն տասնութ հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Բելա Մանուկյանը 1980 թվականից օգտագործում է Գառնիի փողոցի 7 շենքի 53, 54 բնակարանը, հիմք ընդունելով Բելա Մանուկյանի դիմումը (մուտք՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N Ք-3216), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2016 թվականի դեկտեմբերի 2-ի N 02122016-07-0027 վկայական) Աբովյան քաղաքի Գառնիի փողոցի 7 շենքի 101.0 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 53, 54 բնակարանն ուղղակի վաճառքով՝ 1 018 000 (մեկ միլիոն տասնութ հազար) դրամով, օտարել Բելա Մանուկյանին: 2. Բելա Մանուկյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 1 018 000 (մեկ միլիոն տասնութ հազար) դրամ` բնակարանի գինը. 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Բելա Մանուկյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Բելա Մանուկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |