2024 թվականի N_ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 16-ի հերթական երկրորդ նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին. 2) Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 29-ի N 64-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին. 3) Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 29-ի N 65-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին. 4) Աբովյան համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին. 5) Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 30-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին. 6) Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 13-ի N 57-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին. 7) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող 07-043-0128-0339 կադաստրային ծածկագրով հողամասը մրցութային կարգով վարձակալության իրավունքով տրամադրելու մասին. 8) Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 217-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին. 9) Լիանա Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող 0.19462 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին. 10) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0002-0002 կադաստրային ծածկագրով 1.0 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին. 11) Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող 07-013-0138-0011 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարելու մասին. 12) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 1/14 հասցեում գտնվող հողամասը Հայկ Կարապետյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին. 13) Գույքը որպես նվեր ընդունելուն համաձայնություն տալու և այն Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին նվիրելու մասին. 14) Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 17-ի N 44-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին. 15) Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-իN 218-Աորոշման մեջ լրացումներ կատարելու մասին. 16) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառուցված շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասերն ուղղակի վաճառքով օտարելու կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին. 17) Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
Առաջարկվեց օրակարգի նախագծի 1-ին կետի 7-րդ, 12-րդ հարցերը, ինչպես նաև 16-րդ հարցի հավելվածի 12-րդ և 13-րդ տողերը հանել օրակարգից։
Օրակարգը հաստատվեց առաջարկված տարբերակով։
|
|
|
|
|