|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 մարտի 2024 թվականի N 1087 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ, ԲԱԿԵՐԻ, ՄԱՅԹԵՐԻ ԱՍՖԱԼՏԻ ՓՈՍԱՅԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հաշվի առնելով «ԻՆՖՐԱ ԴԻԶԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի փետրվարի 28-ին տրված Աբովյան համայնքի փողոցների, բակերի մայթերի ասֆալտի փոսային վերանորոգման և ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազման խորհրդատվական աշխատանքների նախահաշիվ նախագիծը, հիմք ընդունելով Աբովյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալի զեկուցագիրը (մուտք՝ 2024 թվականի փետրվարի 28-ի N Ք-1462). 1. Աբովյան համայնքին՝ ի դեմս համայնքի ղեկավարի, տալ Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի փողոցների, բակերի, մայթերի ասֆալտի փոսային վերանորոգման և ասֆալտապատման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Աբովյան համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|