|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 հոկտեմբերի 2025 թվականի N 170-Ա |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ 3-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԻ ԹԻՎ 10/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ «ԿՈՏԱՅՔ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ, ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման և հիմք ընդունելով «ԿՈՏԱՅՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 25-ի N Տ-2466), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. «ԿՈՏԱՅՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի հուլիսի 18-ի N 18072023-07-0217 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 10/1 հասցեում գտնվող 07-002-0057-0168 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 706.1 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2025 թվականի սեպտեմբերի 09-ի N 22092025-07-0054 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 10/4 հասցեում գտնվող 07-002-0057-0174 կադաստրային ծածկագրով 90.75 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0057-0168 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր «ԿՈՏԱՅՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ 2. «ԿՈՏԱՅՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 1 468 030 (մեկ միլիոն չորս հարյուր վաթսունութ հազար երեսուն) դրամ՝ օտարվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են «ԿՈՏԱՅՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԿՈՏԱՅՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
Կողմ -21 ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(14.61 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|