|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 31  հոկտեմբերի  2025 թվականի N 4299
 | 
| ԳՅՈՒԼՆԱՐԱ ԵՎ ՄԱՐՏԻԿ ԹԱՄՐԱԶՅԱՆՆԵՐԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՎԱԾ ՄԱՍԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
 Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Մարտիկ Թամրազյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 16-ի N Ք-6818).1. Գյուլնարա և Մարտիկ Թամրազյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի հոկտեմբերի 14-ի N 14102025-07-0126 վկայական) Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղի Ծաղկունք 4-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանված մասերին՝ «Լիլիթ Հովհաննիսյան Հովիկի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի հոկտեմբերի 15-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 685.1 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Բալահովիտ, Ծաղկունք թաղամասի 4-րդ փողոց, 1, 425.3 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Բալահովիտ, Ծաղկունք թաղամասի 4-րդ փողոց, 1/1։
 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ տեղական վճար` հասցեների տրամադրման համար:
 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
 
 
 
 | 
|  | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |