Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Արամայիս Մարտիրոսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 22-ի N Ք-2700). 1. Ձևակերպել կառուցապատող Արամայիս Մարտիրոսյանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 5-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի թիվ 41 հասցեում գտնվող բնակելի տան, ավտոտնակի և պարսպի կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Արամայիս Մարտիրոսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արամայիս Մարտիրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |