Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հիմք ընդունելով Գևորգ Հախնազարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 05-ի N Ք-7312). 1. Ձևակերպել կառուցապատող Գևորգ Հախնազարյանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Առինջ գյուղի Պ․ Սևակի թաղամասի 11-րդ փողոցի թիվ 8 հասցեում գտնվող բնակելի տան, ամառային խոհանոցի, լողավազանի, ցնցուղարանի և պարսպի կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Գևորգ Հախնազարյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գևորգ Հախնազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |