Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հիմք ընդունելով «ԷԴՆՈ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Նորայր Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 14-ի N Տ-3064). 1. Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 31-ի ««ԷԴՆՈ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի բաժանված մասերին հասցեներ տրամադրելու մասին» N 4441 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ որոշման 1-ին կետում 38-րդ բաժանվող հատվածին (17.64 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Պ. Դուրյան թաղամաս, 1-ին փողոց, 10 շենք, 72 թվից հետո «բնակարան» բառը փոխարինել «տարածք» բառով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |