Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը 2025 թվականի համար հաստատելու մասին» N 206-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել փոփոխություններ՝ 1) 1-ին կետի «Հաստիքների թիվը» տողում «188» թիվը փոխարինել «189» թվով, 2) 2-րդ կետի «Աշխատողների թիվը» տողում «192» թիվը փոխարինել «193» թվով, 3) 3-րդ կետի «Քաղաքացիական աշխատանք կատարողներ» մասի 60-րդ տողի 3-րդ սյունակում «1» թիվը փոխարինել «2» թվով, 5-րդ սյունակում «369 000» թիվը փոխարինել «738 000» թվով, «Ընդամենը» տողի 3-րդ սյունակում «11» թիվը փոխարինել «12» թվով, 5-րդ սյունակում «3 517 000» թիվը փոխարինել «3 886 000» թվով, 4) հավելված վերջին տողի 3-րդ սյունակում «188» թիվը փոխարինել «189» թվով, 5-րդ սյունակում «68 786 000» թիվը փոխարինել «69 155 000» թվով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |