Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 113-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հաշվի առնելով «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի լիազորած անձ Գոհար Շվոյանի (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 04-ի N Տ-2943). 1. Թույլատրել «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2025 թվականի ընթացքում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի թիվ 22/12 հասցեում տեղադրել արտաքին գովազդ (Թույլտվություն N կցվում է): 2. Հաստատել արտաքին գովազդի էսքիզները՝ համաձայն հավելվածի: 3. «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201611 հաշվեհամարին վճարել 35 712 (երեսունհինգ հազար յոթ հարյուր տասներկու) դրամ տեղական տուրք՝ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |