|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 մարտի 2025 թվականի N 1107 |
«ՄԱՐԻՆԵ ՍՄԲԱԹՅԱՆ ԲԱԲԿԵՆԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով «Մարինե Սմբաթյան Բաբկենի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2025 թվականի մարտի 24-ի N Ք-1850). 1. «Մարինե Սմբաթյան Բաբկենի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի մարտի 01-ից մինչև հուլիսի 01-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան համայնքի Առինջ գյուղի Գ թաղամասի 9-րդ փողոցի թիվ 2 առևտրի սրահի վաճառատեղում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առք ու վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 22 կցվում է)։ 2. «Մարինե Սմբաթյան Բաբկենի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105002985 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 16 667 (տասնվեց հազար վեց հարյուր վաթսունյոթ) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Մարինե Սմբաթյան Բաբկենի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|