Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Նվեր Մելքոնյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 03-ի N Ք-6539). 1. Նվեր Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2021 թվականի ապրիլի 27-ի N 27042021-07-0140 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Արզնու խճուղի թիվ 1/18/4/1 հասցեում գտնվող հողամասի բաժանված մասերին՝ «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հոկտեմբերի 03-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 1-ին առանձնացվող հատվածին (151.1 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Արզնու խճուղի, 32/1, 2-րդ առանձնացվող հատվածին (211.1 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Արզնու խճուղի, 32։ 2. Նվեր Մելքոնյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ տեղական վճար` հասցեների տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նվեր Մելքոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |