|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 հոկտեմբերի 2024 թվականի N 4254 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊՏՂՆԻ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 07-054-0205-0015 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՒՄ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՌԼԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն և 2024 թվականի հունվարի 16-ի N 06-Ա որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, ընդգրկված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում և հիմք ընդունելով Կառլեն Վարդանյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 04-ի N Ք-7255). 1. Կառլեն Սուրենի Վարդանյանին պատկանող (հիմք «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2022 թվականի հունիսի 14-ին տրված N Հ-6341 արխիվային տեղեկանք) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0205-0015 կադաստրային ծածկագրում 500.0 քառակուսի մետր մակերեսով հողամասից մինչև 20 տոկոս ավել օգտագործվող 100.0 քառակուսի մետր մակերեսով սահմանազատված հողամասի նկատմամբ ճանաչել Կառլեն Վարդանյանի սեփականության իրավունքը: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել հասցե` համայնք Աբովյան, գյուղ Պտղնի, Պտղնի-3 այգետարածքի 3-րդ թաղամաս, 68։ 3. Կառլեն Վարդանյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կառլեն Վարդանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(96.68 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|