Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Քրիստինէ Փանոյեանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 02-ի N Ք-6514). 1. Հուսիկ և Քրիստինէ Փանոյեաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի հուլիսի 11-ի N 11072025-07-0205 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Վ. Նիկողոսյան փողոցի 1-ին փակուղի թիվ 4 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանված մասերին՝ «Վահագն Սարգսյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի սեպտեմբերի 30-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 400.0 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Նիկողոսյան փողոց, 1-ին փակուղի, 4/1, 600.0 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Նիկողոսյան փողոց, 1-ին փակուղի, 4։ 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ տեղական վճար` հասցեների տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |