Այսօր: Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 236
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՆՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, 15-րդ հոդվածի, Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ է` 
1.
 Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ ամսական 500 (հինգ հարյուր) դրամ, իսկ յուրաքանչյուր հենասյանմեկ լարանցման համար՝ ամսական 300 (երեք հարյուր) դրամ:       
2. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում մալուխային գետնանցումների օգտագործման ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝
 մեկ գծամետրի համար 50 (հիսուն) դրամ։
3.
 Սահմանել տաքսիների, միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղային ավտոբուսների և միկրոավտոբուսների համար Աբովյան համայնքի ավտոկանգառներից օգտվելու ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ ամսական 3 000 (երեք հազար) դրամ` յուրաքանչյուր ավտոմեքենայի համար: 
4. Սահմանել Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն», «Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» և «Երեխաների աջակցության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների դահլիճը և նախասրահն օգտագործման տրամադրելու համար՝ 1 ժամվա ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ 30 000 (երեսուն հազար) դրամ:        
5.
 Սահմանել Աբովյան համայնքի «Գեղաշեն գյուղի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճն օգտագործման տրամադրելու համար՝ մեկ օրվա ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ 20 000 (քսան հազար) դրամ։  
6.
 Սահմանել Աբովյան համայնքի «Արամուս գյուղի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճն օգտագործման տրամադրելու համար՝ մեկ ժամվա ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ 10 000 (տասը հազար) դրամ։   
7. Սահմանել
 «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան համայնքի գերեզմանատների պահպանման և սպասարկման ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ յուրաքանչյուր հուղարկավորության համար՝ 15 000 (տասնհինգ հազար) դրամ:  
8.
 Սահմանել «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան համայնքի բազմահարկ շենքերի վերելակների սպասարկման ծառայության դիմաց փոխհատուցման ամսական վճարի չափը` համաձայն հավելված 1-ի:       
9.
 Սահմանել «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան համայնքի բազմահարկ շենքերի վերելակների տեխնիկական զննման ծառայության դիմաց փոխհատուցման տարեկան վճարի չափը` համաձայն հավելված 2-ի:        
10.
 Սահմանել «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից ոռոգման ջուր տրամադրելու ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ հողամասի 1 քառակուսի մետրի համար՝ ոռոգման սեզոնում 20 (քսան) դրամ:        
11. Սահմանել շինարարական կամ խոշոր եզրաչափի աղբի գոյացման դեպքում նշված աղբի` համապատասխան կոնտեյներով փոխադրման ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ ըստ ծավալի՝ 1 խորանարդ մետր շինարարական կամ խոշոր եզրաչափի աղբի տեղափոխման համար 3
 000 (երեք հազար) դրամ։      
12.
 Սահմանել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման կամ օգտագործման տրամադրման փաստաթղթերի (փաթեթի) կազմման համար ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ համաձայն հավելված 3-ի։
13.
 Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխության ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ համաձայն հավելված 4-ի:      
14. Սահմանել համայնքի սեփականություն հանդիսացող
 գյուղատնտեսական մեքենաները օգտագործման տրամադրելու ծառայության դիմաց փոխհատուցման  վճար՝ համաձայն հավելված 5-ի        ։
15. Աբովյան համայնքում ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման կամ ապամոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման հետ կապված ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ համաձայն հավելված 6-ի։       
16.Սահմանել Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն համայնքային ոչ առևտրային կազմակերպության թենիսի կորտը տրամադրելու ծառայության  դիմաց փոխհատուցման վճար՝ մեկ ժամի համար 5
 000 (հինգ հազար) դրամ։      
17.
Սահմանել, որ ՝
1) տեղական վճարը գանձվում է ծառայության մատուցումից և (կամ) գործողության իրականացումից առաջ, 
2) տեղական վճարի վճարումից հետո գործողության իրականացման և (կամ) ծառայությունների մատուցման առավելագույն ժամկետը 30 օր է:       
18. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(94.00 Կբ) հավելված
(20.05 Կբ) հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

ՏԵՍՆԵԼ ՆԱԽԱԳԻԾԸ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ (e-draft.am)
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner