Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն, օգոստոսի 13-ի N 111-Ն որոշումների և հաշվի առնելով Դավիթ Դադայանի հայտը (մուտք՝ 2025 թվականի սեպտոմբերի 01-ի N Ք-5774). 1. Թույլատրել փոփոխելու Դավիթ Դադայանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ի N 19112024-07-0184 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Կ. Հովագիմյան փողոց 364 հասցեում գտնվող 600 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը որպես հասարակական կառուցապատման հողամաս: 2. Դավիթ Դադայանին տալ առևտրի կենտրոնի կառուցման նախագծման թույլտվություն: 3. Շինարարական աշխատանքները սկսելուց առաջ նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։ 4. Դավիթ Դադայանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` որպես հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Դավիթ Դադայանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |