|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 նոյեմբերի 2025 թվականի N 4507 |
ՄԱՆՈՒՇԱԿ ԱՂԱՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հիմք ընդունելով Մանուշակ Աղայանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 10-ի N Ք-7410). 1. Ձևակերպել կառուցապատող Մանուշակ Աղայանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Արամուս գյուղի Անկախության 6-րդ փողոցի թիվ 8 հասցեում գտնվող բնակելի տան և օժանդակ շինությունների կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Մանուշակ Աղայանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մանուշակ Աղայանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|