Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Ալվարդ Աբրահամյանի լիազորած անձ Արա Խաչատրյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 16-ի N Ք-6846). 1. Ալվարդ Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2025 թվականի ապրիլի 11-ի N 11042025-07-0147 և N 11042025-07-0149 վկայականներ) Աբովյան համայնքի Պտղնի գյուղի 15-րդ փողոց 1-ին նրբանցք թիվ 11 և թիվ 11/7 հասցեներում գտնվող հողամասերին՝ Վալերիկ Գալստյան անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի հոկտեմբերի 15-ին կազմված միավորման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել միասնական հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Պտղնի, 15-րդ փողոց, 1-ին նրբանցք, 11։ 2. Ալվարդ Աբրահամյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |