Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ, 55-րդ, 62-րդ, 64-րդ և 65-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հիմք ընդունելով Կարո Պողոսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի օգոստոսի 28-ի N Ք-5726). 1. Կոտայքի մարզի թիվ 1 Ռադիոկայան հասցեում գտնվող անշարժ գույքը (հիմք՝ 2025 թվականի օգոստոսի 28-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված Հայաստանի Հանրապետության «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում՝ N 6406) վերահասցեավորել՝ համայնք Աբովյան, գյուղ Գետարգել, 1-ին փողոց, 10։ 2. Կարո Պողոսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարո Պողոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |