Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, հաշվի առնելով Եսայի Առաքելյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հունվարի 17-ի N Ք-202). 1. Եսայի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի հուլիսի 04-ի N 04072022-07-0060 վկայական) Աբովյան համայնքի Արամուս գյուղի Անկախության 8-րդ փողոցի թիվ 17 հասցեում գտնվող հողամասի բաժանված մասերին՝ «ՊՈԼԻԳՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հունվարի 10-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 502.0 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Արամուս, Անկախության 8-րդ փողոց, 17, 502.0 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Արամուս, Անկախության 8-րդ փողոց, 17/1։ 2. Եսայի Առաքելյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ` հասցեների տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Եսայի Առաքելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |