Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հաշվի առնելով Մեսրոպ Մադաթյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 08-ի N Ք-4557). 1. Մեսրոպ Մադաթյանին Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի հունիսի 26-ի N 2439 որոշմամբ տրված N 311 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգել՝ մինչև 2025 թվականի սեպտեմբերի 26-ը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մեսրոպ Մադաթյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |