Այսօր: Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 285
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է`       
1. Հաստատել Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 12-ի վեցերորդ նստաշրջանի հերթական չորրորդ նիստի հետևյալ օրակարգը.         
1)
 
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի քաղաքային բնակավայր ընդգրկող  Աբովյան համայնքում տնային կենդանիներ պահելու կարգը հաստատելու մասին.
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի 2024 թվականի բյուջեի առաջին եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարողականի մասին.
3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկը հաստատելու մասին.
4) Աբովյանի համայնքապետարանի հաշվեկշռում հաշվառված գույքերը համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների հաշվեկշիռներում ներառելու մասին.
5) Տրանսպորտային միջոցը Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկում ընդգրկելու և անհատույց օգտագործման իրավունքով «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու մասին.
6) «Նոգառա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին.
7Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող 07-013-0101-0176 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարելու մասին.
8«Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող 0.03276 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
9) Լուսինե Ղարիբյանին պատկանող 0.6 հեկտար մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու մասին.
10) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Տարտուի փողոցի թիվ 12/1 հասցեում գտնվող հողամասն Ազատ Շահոյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
11) Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Աբովյան համայնքի Գետարգել գյուղի 7-րդ փողոցի 17/2 հասցեում գտնվող հողամասը Նաիրա Սիրունյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
12Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող 07-043-0128-0339 կադաստրային ծածկագրով հողամասը մրցութային կարգով վարձակալության իրավունքով տրամադրելու մասին.
13) Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 18-ի N 28-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.
14) Սահակ Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի հետ փոխանակելուն համաձայնություն տալու մասին.
15) Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 217-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին.
16) Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 218-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին.
17) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառուցված շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասերն ուղղակի վաճառքով օտարելու կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին.
18) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 7 շենքի թիվ 67 և թիվ 87 բնակարաններն անհատույց օտարելու մասին.
19) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Եղբայրության փողոցի 3 շենքի 30 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
20) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7 շենքի թիվ 80, 81 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
21) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամասի 4/2 շենքի թիվ 527/1 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
22) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 14 շենքի թիվ 42/2 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
23) Աբովյանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի հունիսի 06-ի N 24-Ա որոշմանը համաձայնություն տալու մասին.
24Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով, մրցութային կարգով տրամադրելուն համաձայնություն տալու մասին.
25) Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։          


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Առաջարկվեց օրակարգի նախագծի 1-ին կետի 6-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ, 14-րդ, 16-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ և 21-րդ հարցերը հանել օրակարգից։

Օրակարգը հաստատվեց առաջարկված տարբերակով։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner