Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ, 55-րդ և 62-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Գայանե Ջանվելյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի փետրվարի 28-ի N Ք-1209). 1. Գայանե Մարատի Ջանվելյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2008 թվականի հուլիսի 16-ի N 2546164 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի 17-րդ փողոցի թիվ 20 հասցեում գտնվող անշարժ գույքը վերահասցեավորել՝ համայնք Աբովյան, գյուղի Առինջ, 17-րդ փողոց, 19։ 2. Գայանե Ջանվելյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գայանե Ջանվելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |