|
ՆԱԽԱԳԻԾ
|
15 հուլիսի 2025 թ. |
ՎԻԼՅԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ, ԼՈՂԱՎԱԶԱՆԻ, ԾԱԾԿԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հիմք ընդունելով Վիլյամ Հարությունյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 14-ի N Ք-4697). 1. Ձևակերպել կառուցապատող Վիլյամ Հարությունյանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Առինջ գյուղի Մ․ Մկրտչյան թաղամասի 1-ին փողոցի թիվ 25 հասցեում գտնվող բնակելի տան վերակառուցման, լողավազանի, ծածկի և օժանդակ շինության կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Վիլյամ Հարությունյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վիլյամ Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Արամ Վիրաբյան |
|
|
|