Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 55-րդ կետերի, հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի տեղակալի զեկուցագիրը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 06-ի N Ք-8811). 1. Հաստատել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքում գտնվող 07-002-0049-0001 կադաստրային ծածկագրով հողամասից 50.1 քառակուսի մետր մակերեսով հողամասի հատակագիծը (կցվում է): 2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Սևանի փողոց, 2/20։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |